ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Արսենալը» դժգոհ է

«Արսենալը» դժգոհ է
16.05.2019 | 23:13

Լոնդոնի «Արսենալ»-ը դժգոհ է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացվում է Բաքվում: ««Արսենալ»-ում բոլորն ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անհամբերությամբ են սպասում «Չելսի»-ի դեմ խաղին: Սակայն մենք հիասթափված ենք, որ տեղափոխության խնդիրների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին կարող է տրամադրել 6 հազար տոմս միայն, այնինչ մարզադաշտը տեղավորում է 60 հազար հանդիսական: Ժամանակը ցույց կտա՝ «Արսենալ»-ի անգամ 6 հազար երկրպագուները կմեկնե՞ն Բաքու, հաշվի առնելով, թե որքան բարդ է նման ճանապարհորդությունը: Մենք 45 հազար աբոնեմենտ ունենք և ճիշտ չենք համարում` ՈՒԵՖԱ-ի նման դժվար տեղափոխություն պահանջող վայրի ընտրությունը: Իրականությունն այն է, որ նրանք, ովքեր հասել են եզրափակիչ, չեն կարող բավարարել երկրպագուների ցանկությունները: «Արսենալ»-ը բազմաթիվ դժգոհություններ է ստացել երկրպագուների անունից և կիսում է նրանց կարծիքը: Մեր երկրպագուների և մեր անունից ուզում ենք հստակեցնել, թե ինչպես են վայրերն ընտրվում եզրափակիչներ անցկացնելու համար: Այս դեպքում հաշվի առնելով նաև երկրպագուների պահանջները: Հույս ունենք, որ հաջորդիվ ՈՒԵՖԱ-ն երկրպագուների դժվարությունները հաշվի կառնի վայրի ընտրությունը հարցում և նման բան չի կրկնվի»,-ասված է ակումբի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ